▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ադրբեջանցու մոտ հայի պատիվը պահած Արման Առաքելյանը ՌԴ-ից պետք է օր առաջ արտահանձվի Հայաստանին

ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ. . .

Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոց եւ Էրեբունու թաղապետարանը․ ԱԱՏՄ

Ապրիլյան պատերազմն ինչպե՞ս ազդեց ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների վրա

3 ինքնաթիռ օգնություն ենք տանելու Լիբանանի ժողովրդին. Զարեհ Սինանյան

Եթե կա մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պրն. Թորոսյան. Թեհմինա Վարդանյան

Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը պսակադրվել են

Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ... Սերժ Սարգսյան

Երբեք կյանքեր փրկելն այսքան հեշտ չի եղել. Աննա Հակոբյան

Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ռոբերտ Նազարյանի նախկին տեղակալն ու հանձնաժողովի անդամները ձերբակաված են. նոր մանրամասներ

«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ. Արթուր Վանեցյան

Չփաթեթավորել. «Զվարթնոց»-ում այսուհետ կախտահանվեն ուղևորների ուղեբեռները և ձեռքի իրերը

Հայտնվել են անելանելի իրավիճակում. Մարուքյանը կրկին դիմում է Փաշինյանին

Առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտար կորցնելու մասին

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը Թորոսյանի հետ հանդիպումից հետո ազատման դիմում է գրել

Ինչպես են «Ալրաղացի Լյովիկին» տեղափոխում Հայաստան

Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը

Թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին

Երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը.. . .

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ համայնքի 2կմ ճանապարհը. նախարարը տեսանյութ. . .

Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից. . .

Ջերմուկի համայնքապետը իրականացրել և իրականացնում է ապօրինություն. «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

Առաջին թռիչքով 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկվի Լիբանան. Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր

Մահացել է ևս 5 անձ, վարակվածների թիվն աճել է 166-ով` հասնելով 39985-ի

Բարձրաստիճան պաշտոնատար անձիք չպետք է ստանան պարգևավճար. Էդմոն Մարուքյան

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածից

Հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ պաշտոնյաների «սահմանային սելֆիներն» արգելվել են

Ռուսաստանաբնակ գործարար Սարիբեկ Գևորգյանն՝ աղմկահարույց տեսանյութի մասին

ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար

Լաս Վեգասի «Փառքի ծառուղում» կտեղադրվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղը

Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով․ Լևոն Արոնյան

Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան

Վագոն-տնակները գտնվում են «Լիդիան Արմենիայի» օրինական տարածքում. Արձագանք Ջերմուկի քաղաքապետին

Մտքերով ու աղոթքներով Բեյրութի հետ ենք․ քաղաքապետարանը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով

ԱԺ շենքի պատերին փողփողում է Լիբանանի դրոշը՝ ի նշան զորակցության

Իրականում իմ միջամտությամբ կանխվել է հանցագործություն. Վահե Էնֆիաջյանի պարզաբանումը

Յուրաքանչյուր դրամաշնորհը 10 հազար եվրո է

Ի՞նչ վիճակ է Ամուլսարում․ Ցուցարարները բանակցում են Վայոց ձորի ոստիկանապետի հետ

Տեր-Պետրոսյանի գնահատականն իրականության հետ աղերս չունի. Էդուարդ Շարմազանով

Կրկին պատրաստվում եմ հանդես գալ զինվորական կերպարով. Աննա Հակոբյան

Ոստիկանությունը հեծանիվներով հանդերձ բերման է ենթարկել երթի մասնակիցներին

Սոֆի Մխեյանի և Նազենի Հովհաննիսյանի սրտերն այլևս ազատ չե՞ն

«Էդ ի՞նչ գործով էիր զբաղված, որ էդքան փող քեզ տըվըցվում էր». Թամար Հովհաննիսյան

Մարդիկ անելանելի վիճակից դիմում են ծայրահեղ և դատապարտելի մեթոդների․ Էդմոն Մարուքյան

Ծնվել է Տիգրան Մնացականյանի եւ Մարիամ Հովհաննիսյանի առաջնեկը

ԱՆ խոսնակը՝ Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթի մասին

Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել

Սերժ Սարգսյանի չներկայանալը դատարանն անհարգելի համարեց. նիստը հետաձգվեց

Թվում է, թե դուք ինչ-որ իմունիտետ ունեք. Սարգսյանը՝ ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր նախագահ և գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը, «Գլոբբինգ» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հայաստանում և ընդհանրապես աշխարհում սպասվելիք և արդեն իսկ ի հայտ եկած տնտեսական դժվարություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք անհանգստացնող են բոլորի համար՝ անհատ ձեռներեցից ու փոքր ստարտափ ունեցողից մինչև մեծ ընկերություններ: «Դուք Հայաստանում համեմատաբար մեծ ընկերություններ եք ներկայացնում: Մեծը չի նշանակում, որ հարուստ եք և կարող եք հաղթահարել այս վիճակը,- դիմելով հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներին՝ ասել է նախագահ Սարգսյանը: -Մեծը հաճախ նաև նշանակում է մեծ խնդիրներ, մեծ բանկային վարկեր, մեծ պատասխանատվություն, մեծ թվով աշխատողներ, որոնք 1000-3000 ընտանիք են: Եթե կան տնտեսական դժվարություններ, որոնք անդրադառնում են ընկերության վրա, ապա բնական է, որ անդրադառնալու են նաև այդ մարդկանց վրա: Թվում է, թե դուք ինչ-որ իմունիտետ ունեք, հեռու եք իրական գործընթացներից, որովհետև դա վիրտուալ աշխարհ է, որտեղ մարդիկ ամենասկզբից կարողացել են հեռավորության վրա աշխատել: Թվում է՝ այս ամենը ճիշտ է: Սակայն նաև սխալ է, որովհետև ձեր ոլորտը ևս վերակառուցվելու է կամ արդեն իսկ վերակառուցման փուլում է: Կան ընկերություններ, որ վերև են գնալու, կան ծառայություններ, որոնք տրամաբանորեն ավելի պահանջված են լինելու, և կլինեն ոլորտներ, որոնց համար շատ ավելի դժվար է լինելու»:

Ընկերությունների ղեկավարները ներկայացրել են համավարակով պայմանավորված իրավիճակի ազդեցությունն իրենց ոլորտների վրա, խոսել նոր միտումներին հարմարվելու և ժամանակակից պահանջներին համապատասխան գործիքներ կիրառելու, սփյուռքի մասնագետների ներգրավման հնարավորությունների մասին: Անդրադարձ է եղել նաև ծրագրված միջոցառումներին և դրանք առցանց իրականացնելու հնարավորություններին:

Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսի համավարակին հաջորդելու է «ռեսթարթի» գործընթացը, հետևաբար, ամեն երկիր հնարավորություն կունենա նորից ինքն իրեն ներկայացնել: «Շատ էական է, որ մենք լավ ներկայացված լինենք,-ասել է նախագահը: -Աշխարհում շատ երկրներ ունեն արտահանումը խթանող կամ օտարերկրյա ներդրումների գործակալություններ: Հայաստանը մեկ գործակալություն պետք է ունենա, որը երկու ուղղությամբ էլ աշխատի՝ հայկական ապրանքը դուրս տանելու, ձեզ աջակցելու և հակառակը՝ դրսից ներս բերելու»: Նախագահն ասել է, որ իր առաջարկությամբ և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից անցյալ տարի պատրաստված՝ Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույցում, խոսվում է նման մի կառույցի՝ Արագ արձագանքման աշխատանքային խմբի մասին: «Պետք է լինի հզոր աշխատանքային խումբ՝ ներառելով և՛ հայերի, և՛ օտարերկրացիների»,- նշել է Հանրապետության նախագահը, վերստին հիշեցնելով մյուս կարևոր խնդրի՝ էլեկտրոնային կառավարման մասին: Նախագահի խոսքով՝ որքան արագ և որքան շատ ոլորտներ անցնեն էլեկտրոնային կառավարման, այնքան տնտեսությունն ավելի ապահով կլինի: Արմեն Սարգսյանի կարծիքով՝ այն ոլորտները, որոնք ապագային են միտված և առաջնահերթություն են մեր երկրի համար, պետք է նաև հարկային արտոնություններ և պետական աջակցություն ստանան, հակառակ դեպքում մենք մրցունակ չենք լինելու:

Քաջալերելով ՏՏ ոլորտի ընկերությունների՝ ապագային միտված ծրագրերը, որոնք նաև Հայաստանն աշխարհին ներկայացնելու ձևերից մեկն են, Արմեն Սարգսյանն անդրադարձել է նախագահական նախաձեռնություններին, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և STARMUS փառատոնին: ««Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շուրջ, որը պետք է անցկացվեր Դիլիջանում՝ «Արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը» թեմայով, հետաքրքրությունը կրկնակի է: Այսինքն՝ անցյալ տարվա փոքր հաջողությունը ճանապարհ է բացում այն նորից անցկացնելու,-նշել է Հանրապետության նախագահը: -«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը հետաձգվել է հոկտեմբեր: Եթե պայմանները թույլ չտան, հնարավոր է՝ այն իրականացնենք ավելի փոքր ձևաչափով, և նվիրված լինի համավարակներին և քաղաքականությանը:

STARMUS փառատոնի հարցում էլ ունենք հաջողություն, և, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս կհայտարարվի այն Հայաստանում անցկացնելու մասին: Հույս ունեմ, որ մեկ տարի անց այլևս դիմակներ կրելու կարիք չի լինի, և այդ փառատոնը կնպաստի նաև զբոսաշրջության աճին: Ծրագրում ենք նաև համաժողով Horasis-China կազմակերպության հետ, որը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերին՝ չինական 50 կազմակերպությունների մասնակցությամբ: Այն դեռևս ուժի մեջ է, սակայն ժամանակը ցույց կտա:

Այն ինչ դուք անում եք գրավիչ է: Ձեր բոլորի շուկան, Հայաստանից բացի, աշխարհն է, սակայն ոտքերին ամուր կանգնելու համար, դուք պետք է Հայաստանում աջակցություն ստանաք»:

Որպես ապագայում սպասվող դժվարություններից մեկը՝ նախագահ Սարգսյանը նշել է պարենի անվտանգությունը: «Հայաստանը պետք է աշխատի առավելագույնս ինքնաբավ լինել և, ինչպես ձեր ոլորտն է, դառնալ նաև մթերքի, գյուղատնտեսական ապրանքների միջազգային առևտրի կենտրոն,- ասել է նախագահն՝ ընդգծելով նաև ժողովրդագրական խնդիրը: -Մեր հայրենակիցներից շատերը, ովքեր արտագնա աշխատում էին, հավանաբար, այդ երկրներում աշխատանք չգտնեն: Հետևաբար, առաջանում է գործազրկություն: Մյուս կողմից, որոշակի ոլորտներում, նաև գյուղատնտեսական, մենք հսկայական ներուժ ունենք, հողեր ունենք, որոնք մշակված չեն, և պետք է քաջալերող ծրագրեր լինեն, որ մարդիկ գնան այնտեղ: Հատուկ քաղաքականության կարիք ունենք Սփյուռքի հետ կապված: Ամեն մարդ հայրենասեր է, սակայն դրա հետ մեկտեղ պետք է լինի նաև գրավչություն, որպեսզի այդ մարդն իմանա, որ, գալով հայրենիք, իր ներուժը ճիշտ է օգտագործում: Սփյուռքահայը պետք է զգա, որ այս երկրի մասն է կազմում»:

Նախագահը ներկայացրել է նաև գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված նախագահական ATOM նախաձեռնության հետ կապված աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ:

Ամփոփելով զրույցը՝ նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմաններում աջակցել խնդիրների լուծմանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին