Երևանի քաղաքապետարանի մոտ մի քաղաքացի, իր վրա բենզին լցնելով, փորձել է ինքնահրկիզվել: Տեղում աշխատող ստիկանները հասցրել են կանխել նրա հետագա քայլերն ու տղամարդուն տեղափոխել են բաժին:

Հավաքվածները նշում էին, որ նա մենակ չէր եկել քաղաքապետարան, նրա հետ էին նաև մանկահասակ երեխաները:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց ինքնահրկիզման փորձ արած քաղաքացին տեղափոխվել է բուժհաստատություն


