Նոյեմբերի 19–ին Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել։
-ը տեղեկացնում է, որ երկու տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնացել, որ ցած կնետվեն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբան փրկարարներ: Ինքնասպանության փորձը կանխվել է:
Տղամարդիկ պահանջել են հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և հրաժարվել են որևէ մեկի հետ բանակցություններ վարել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնասպանության փորձով սպառնացողները մանկատան նախկին սաներ են: