▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԻՑ. Կարևո՞ր է արդյոք ԱՌՆԱՆԴԱՄԻ ՉԱՓԸ

Սեքսոլոգներին ամենահաճախ տրվող հարցերից է համարվում առնանդամի չափսերին վերաբերվող հարցերը. իրականում դեռևս խնդրահարույց է, թէ արդյոք առնանդամի չափսը ունի կարևոր բժշկա-սեքսոլոգիական նշանակություն:

Միանգամից պետք է ասեմ, որ այն առավել կարևոր նշանակություն ունի տղամարդկանց՝ քան կանանց համար:

Այսպես. 2010թ.ԱՄՆ 63 800 տղամարդկանց և կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց տվեցին,որ տղամարդկանց միայն 55% է բավարարված իր առնանդամի չափսով,իսկ կանանց 85% խիստ բավարաված է իր զուգընկերոջ արտաքին սեռական օրգանով և միայն 6 % է բնորոշել այն որպես փոքր: Տղամարդիկ հաճախ թերագնահատում են սեփական առնանդամի չափսերը համեմատելով ուրիշի հետ ,քանի որ այն տեսնում են վերևից- ներքև ռակուրսով(պետք է նայել կողքից օր.հայելու մեջ):

Շատ հաճախ տղամարդիկ կարծում են, թե կնոջ օրգազմը պայմանավորված է իրենց առնանդամի չափսով.պետք է ասել,որ կնոջ հեշտոցի արտաքին(ստորին) երրորդականում են տեղակայված զգայուն ընկալիչները, ուստի նույնիսկ էրեկցիայի ժամանակ 10 սմ.երկարություն ունեցող առնանդամը կարող է բավարար լինել, եթե իհարկե կնոջ մոտ զարգացած է օրգազմի հեշտոցային տիպը: Առնանդամի չափսի որոշումը հանգստի վիճակում որոշակի դժարություն է հարուցում,քանի որ այն կախված ջերմաստիճանից, էմոցիոնալ վիճակից ,տրամադրությունից կարող է փոփոխվել: Չկա մեկ այլ մարդկային օրգան, որի չափսը տատանվի այդքան մեծ միջակայքում՝միաժամանակ չկորցնելով ֆունկցիոնալ ակտիվությունը. հանգստի վիճակում միջին թվերը գտնվում են 8,9-10 սմ միջակայքում:

Առնանդամի չափսը առավել անփոփոխ է էրեկցիայի ժամանակ, ուստի և հիմնականում այդ չափսն է հիմք ընդունվում: Էրեկցիայի ժամանակ փոքր առնանդամը գրեթէ 100% մեծացնում է իր չափսը, իսկ առավել երկար առնանդամը՝ մինչև 65%,դրանով է պայմանավորված էրեկցիայի կախարդական հավասարակշռողի դերը (կարծես ամեն ինչ հավասարեցնում է): Էրեկցիայի ժամանակ առնանդամի երկարության միջին ստատիստիկ արժեքը գտնվում է 13-15 սմ միջակայքում, շրջագիծը՝12,3 սմ (սեքսոլոգների կարծիքով վերջինս առավել ֆուկցիոնալ կարևորություն ունի՝ քան երկարությունը):

Միկրոպենիս է համարվում ,եթե այն փոքր է 7 սմ-ից՝ սա պայմանավորված է սեռահասուն տարիքում սեռական հորմոնների անբավարությամբ և պահանջում է մասնագիտական բուժում: Հետաքրքիր տվյալներ կան տարբեր ազգերի մոտ առկա տարբերությունների վերաբերյալ: Այսպես. առնանդամի ամենանամեծ չափսը՝17,93 սմ Կոնգոյի տղամարդկանց մոտ է, չինացիների մոտ՝10,89սմ,ֆրանսիացիների՝ 16,01սմ,ռուսների ՝13,21սմ(կարծում եմ ռուս աղջիկների առումով ցուցանիշները առավել բարձր կլինեն),հայերի մոտ՝13,22սմ,Կորեայում՝9,66սմ (ամենափոքր ցուցանիշը):

Որոշ գիտնականներ փորձում են համամասնություն գտնել մարմնի այլ մասերի և առնանդմի չափսերի միջև. օրինակ գտնում են, որ առկա է կորելացիա ոտնաթաթի և առնանդամի չափսերի,հասակի, հագուստի չափսի, ինչպես նաև ձեռքի դաստակի,քթի և այլ մարմնամասերի միջև:Սակայն այս կորելացիաները երբեմն ոչ հավաստի են լինում:

Այսպիսով կարևոր են միջանձնային, փսիխոսեքսուալ լիարժեք,սիրո վրա հիմնված ներդաշնակ փոխհարաբերությունները, և ոչ առնանդամի չափսը:

 

Հեղինակ` Սևադա Հակոբյան

Աղբյուր` sexology.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին