▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղե՛րք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին փոխարինում է պետք, եկեք. Արթուր Վանեցյան

Անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։ Այս մասին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանի խոսքը հրապարակվել է «Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջում, այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև

«Տղե՛րք,

Հայրենիքը վտանգի մեջ է: Գիտեմ՝ մնացել եք միայն թիկունքային գործով զբաղվածներդ, որ երեք շաբաթ շարունակ արել եք թերևս անհնարինը։ Բայց մի զարկ էլ պիտի տանք. անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։

Այս պահին ստի, կենացների ու ինֆորմացիոն վակուումի այս իրողությունը կեղծ հանգստություն է բերում, բայց հավատացե՛ք, իսկապես գործ կա անելու։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։ Սպասում եմ բոլորիդ ժամանակը թանկ է:

«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյան»։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին