▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղերք, մենք երկիրը տանուլ ենք տալիս

Մենք երկիրը տանուլ ենք տալիս, տղերք: Բռնելու ոչ մի տեղ չեք թողել, բոլոր հենման կետերը մեկիկ-մեկիկ ջարդուխուրդ եք արել: Ձեր արժեհամակարգը, միևնույն է, չենք ընդունելու: Մնացել ենք այնքան, որքան պիտի մնայինք, ինչպես ռազմի դաշտում այն բարեբեր և  երանելի տարիներին, գնում էին այնքան, որքան պիտի գնային:

Բնության օրենքով է այդպես: Երկիրը դատարկելու ձեր բոլոր ջանքերն այլևս արդյունք չեն տալու: Մնացել ենք այնքան, որքան պիտի մնայինք: Իսկ սա մնացածներիս երկիրն է, մենք և  դուք, դեմ-դիմաց, ու արդեն գիտեք, որ մենք երկիրը լքողներ չենք, մնում եք՝ դուք:

Գտեք ձեր տեղը, բայց մի փնտրեք այն մեր կողքին, ուրիշ վայրերում փնտրեք ձեր ապրելու տարածքը: Դուք իրականության զգացողությունը կորցրել եք: Այստեղ արեւմտամետ կամ ռուսամետ լինելու, իշխանություն տալու-չտալու հարց չի այլեւս, տղերք երկիրն ենք տանուլ տալիս:

Էդիկ Բաղդասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին