▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղերքին մի խանգարեք. Կոռնիձորի Արոյի հաղորդագրությունը սահմանից

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ԵԿՄ առաջին նախագահ Արա Խուդավերդյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաղորդագրություն սահմանից
Մենք այս պատերազմը հաղթել ենք 94֊ին։ Մեզ մնում է այն պահպանել։


Մենք ամուր ենք մեր դիրքերում, վստահ ենք մեր ուժերին։ Հայոց բանակը անսասան է։ Թիկունքում, ինչպես միշտ խառն է, տղերքին մի խանգարեք, էդպես անում էիք նաև Արցախյան պատերազմի ժամանակ, երբ հաղթական ավարտից հետո, ցեխաջուրը խառնվեց ու պղծեց զուլալ ջուրը։

Մենք հաղթելու ենք , տղերք։
Կոռնիձորի Արո»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին