Հարց ՀՀ կառավարությանը: Բա վագոն-տնակներում բնակվող անօթևան ընտանիքների համար ձմեռը երկարատև չէ՞
Իհարկե մեր կառավարությունը լավ է արել, որ այսօր, հաշվի առնելով 2013թ. հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաև 2013-2014թթ. աննախադեպ երկարատև ցուրտ ձմեռը սոցիալապես անապահով` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող 65 հազար ընտանիքներին, որոշել է փոխհատուցել ներկայիս գործող գազի սակագնի (156 դրամի) 56 դրամը:
Բայց նրանց մտքով երևի չի անցել աղետի գոտու, վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում բնակվող մոտ 5000 ընտանիքներին էլ մի փոքր տաքանալու միջոցներ տրամադրել: Թե մտածում են անօթևան ընտանիքների, ովքեր բնական գազ անգամ երազում չեն տեսել, ձմեռները կամ կարճատև են լինում, կամ էլ հավանաբար մտածում են, որ նրանք կոփված են, որ 25 տարի դիմացել են, էլի կդիմանան: Ազնիվ չէ... ազնիվ չէ հարգելիներս:
Վագոն-տնակներում բնակվող անօթևան ընտանիքների համար ձմեռը երկարատև չէ՞
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet