▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալերի Օսիպյանի ցուցմունքը Մանուկյանների կալանքը երկարացնելու հիմք է հանդիսացել. փաստաբան

armlur.am-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի և Պավել Մանուկյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդության հիմքում եղել է Վալերի Օսիպյանի ցուցմունքը: Կայքի հետ զրույցում ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշելով, որ իրենց ցուցմունքի ամբողջական տարբերակը չեն տրամադրել. «Մեզ հատկացված մասում նշվում է միայն, որ հանդիպել են Պավել Մանուկյանի հետ ու զրուցել, բայց թե դա ինչպես կարող է կալանավորման հիմք հանդիսանալ`պարզ չէ»:

Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են որոշումները բողոքարկել:

Նշենք նաև, որ Պավել Մանուկյանն իր գործով դատական նիստին, քննիչի միջնորդությունը լսելուց հետո, նյարդայնացել է և խնդրել, որ իրեն դուրս բերեն դահլիճից, իսկ Արամ Մանուկյանն ընդհանրապես չի ներկայացել նիստին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին