▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալերիան և նրա ամուսինը սպառնացել են Անաստասիա Վոլոչկովային

Արդեն տեղեկացրել էինք, որ ռուսական շոու բիզնեսում նոր սկանդալ է հասունացել: Խոսքը վերաբերում է Անաստասիա Վոլոչկովա և Վալերիա հակամարտությանը: Հիշեցնենք, որ երգչուհի Վալերիան հայտարարել էր, որ այլևս չի պատրաստվում այցելել Ուկրաինա, ինչպես նաև Ղրիմի հարցում սատարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Անաստասիա Վոլոչկովան երգչուհու այս քայլն ուղղակի մարդկային պոռնկություն է համարել:

Դեպքից հետո Վալերիան և նրա ամուսինը` Իոսիֆ Պրիգոժինը, հայտարարել էին, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել բալետի պարուհու դեմ. ի դեպ` հայցն արդեն գործըթացի մեջ է:

Սակայն օրերս Անաստասիա Վոլոչկովան հայտարարել է, որ ամուսինները զանգահարել և սպառնացել են իրեն: Բայց պարուհին չի պատրաստվում վայր դնել իր զենքերը` ներեղություն խնդրելով Վալերիայից:

«Նրանք ինձ զանգահարել ու սպառնացել են, հարցրել են, արդյո՞ք չեմ վախենում Ռուսաստանի իշխանությունների ճնշումներից: Ես միայն ցանկանում եմ ասել, որ ոչ ոքի արժանապատվությունը չեմ վիրավորել: Հարցազրույցի ընթացքում ինձ հարց են ուղղել, թե ինչպես եմ վերաբերվում Ռուսաստանի արտիստների՝ Ուկրաինայում կայանալիք համերգները չեղյալ հայտարարելու փաստին: Ես ընդամենն իմ դիրքորոշումն եմ հայտնել, որի իրավունքն ունեմ»:

Եվ վերջում նշենք, որ առայժ դատարանից ոչ մի ծանուցագիր կամ պաշտոնական գրություն Անաստասիա Վոլոչկովան չի ստացել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին