87-ամյա մորը դաժանաբար սպանելու համար կասկածվող 58-ամյա որդին խոստովանել է հանցանքը:
Նա ասել է, որ ինքն էլ կացնով սպանել մորը ու մասնատել մարմինը:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ 58-ամյա տղամարդը նախկինում դատապարտված է եղել. նա մեղավոր է ճանաչվել և 2007 թվականին 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվել Վանաձոր քաղաքի նոտար Սոնյա Վերանյանին իր աշխատասենյակում որսորդական հրացանով սպանելու եւ ապօրինի հրազենի օգտագործման համար: Պատժի կրումից տղամարդն ազատ էր արձակվել 2018 թվականին:
Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ մոր մարմինը դանակով մասնատելուց հետո, լցրել է պոլիէթիլենային պարկի մեջ, նետել աղբանոցն ու այրել: 87-ամյա կնոջ մասնատված ու կիսաայրված մարմնամասերն իրավապահները հայտնաբերվել են քաղաքային աղբավայրում, որը գտնվում է Արջուտ գյուղի սկզբնամասում:
Կայքի տեղեկություններով՝ մայր ու որդի ապրել են միասին: Մոր անհետանալու մասին ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել դուստրը՝ մի քանի օր մորից լուր չունենալուց ու նրանց չգտնելուց հետո:
58-ամյա տղամարդը հաշվառված է եղել Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում, վերջերս կրկին տեղափոխվել է այնտեղ, սակայն մի քանի օր անց դուրս գրվել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


