Armnewstv.am-ը գրում է. Վանաձորի Սուխումի 4 հասցեում արտակարգ դրություն է: 8-րդ հարկում ջրագիծը պայթել է և բնակարաններում ջրհեղեղ է արդեն 10 օր: Ջրի հոսքի դեմ պայքարում բնակիչները միայնակ են: Համատիրությունը չի միջամտում` պատճառաբանելով, թե փող չկա:
Վանաձորի քաղաքապետարանը ևս չի միջամտում: Համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետն առաջարկում է պահանջել նրանից, ում սպասարկման համար վճարում են:
Տեսանյութը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության