▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանեցյանը հարցաքննվել է 2 գործի շրջանակներում․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը. մանրամասներ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին երեկ հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

 Այս լուրը  հաստատել է ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

«Արթուր Վանեցյանը հարցաքննվել է երեկ՝ 2 գործով, մեկը գաղտնալսման գործն է, որպես վկա է հարցաքննվել։ Այդ քրեական գործի շրջանակներում նաեւ զննության է ենթարկվել Արթուր Վանեցյանի բջջային հեռախոսը, մյուս գործը ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործն է, որտեղ հարցաքննվել է վկայի կարգավիճակով »,- ասել է Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ նախկին տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման գործով հարցաքննվել են Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Հիշեցնենք նաև, որ հունվարի 15-ին, Նիկոլ Փաշինյանը կանչվել էր Քննչական կոմիտե հարցաքննության։

/filemanager/uploads/2020/01/week-3/qnnchakan_komite.jpg.jfif

Նա հարցաքննվել էր ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների քրեական գործով։ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին