▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանեցյանի հետ չհանդիպելը որեւէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ ենք, թե՝ ոչ․ Արայիկ Հարությունյան

 

Հաստատ ՀՀ վարչապետի հետ չենք քննարկել:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ չհանդիպելուն։ 

«Այդպես ենք որոշել, չենք հանդիպել: Այո, հանդիպում ենք բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք Ազգային ժողովում ներկայացված են, արտախորհրդարանական ուժերի հետ կապված քննարկում ենք, մտածում ենք: Եկեք չխոսենք՝ հեռախոսով խոսել ենք, թե պատահական մի տեղ տեսել ենք, պաշտոնապես չենք հանդիպել, հանդիպումներ հաճախակի տարբեր տեղերում լինում են»,- եզրափակեց Արցախի նախագահը։

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին