«Երիտասարդ Դեմոկրատների Ազգային Լիգա» ՀԿ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այցելել է այն սրճարան, որտեղ ճաշելիս են եղել ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Գրիգորյանն ու Մանթաշյանը մոտենալով նրանց՝ հարցրել են, թե ինչո՞ւ սոցիալական հեռավորություն չեն պահպանում․ «Մենք Ձեր առողջության համար ավելի շատ ենք անհանգստանում, քան՝ Դուք: Պարոն Բադասյան, Դուք ասել եք, որ ամենաապահով տեղն այժմ ՔԿՀ-ներն են, կարո՞ղ է Դուք էլ տեղափոխվեք ՔԿՀ»։
Տիգրան Ավինյանը կանչել է անվտանգության աշխատակիցներին. «Արթուր Վանեցյանին և Միքայել Մինասյանին իմ կողմից ջերմ բարևներ»,- ասել է Ավինյանը:
Մանթաշյանը դիմելով Բադասյանին ասել է. «Ձեր կոռուպցիոներ հայրիկին կբարևեք»: