▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Ասեմ, իմացիʹր, պարոն վարչապետ». Էդուարդ Շարմազանով

Փաշինյանը՝ 9:1 հաշվով ջախջախիչ պարտության մասին

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի հետ իբրև թե եղած շփումների մասին

Վրացիները չէին սիրում հայերին, հայերը՝ ադրբեջանցիներին. Պոզներ

Մովսես Հակոբյանը նշանակվեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Քոչունցը՝ տեղակալ,. . .

Իրավապահներին Հայաստանում բոլոր օրենքով գողերի անունները հայտնի են. Ռուստամ Բադասյան

Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Գարեգին Նժդեհի մասին հարցին

Բաքուն պետք է ճանաչի ԼՂ անկախությունը, իսկ ԼՂՀ-ն՝ վերադարձնի 5 շրջան. Զատուլին

Ոստիկանները բացահայտել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր

Ի՞նչ կկատարվի քրեական աշխարհում. ԱԺ-ն քննարկում է «օրենքով գողերին» առնչվող օրինագիծը

Oбращать լինել պետք ա՞ գրեին, որ հասկանայինք ինչի մասին ա խոսքը. Սուրեն Գրիգորյան

Ողջի գետը դարձյալ աղտոտվել է. ահազանգ

Օրենքով գողի հետ նույն խցում մի քանի ամիս անցկացրել եմ...Արման Բաբաջանյան

«Вор должен сидеть в тюрьме». քննարկվում է քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագիծը

Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա

9:1 հաշվով պարտության համար թիվ մեկ պատասխանատուն Արթուր Վանեցյանն է․ Արեն Մկրտչյան

Արտակարգ դեպք Երևանում. բժիշկներին հաջողվել է փրկել տան 7 անդամների կյանքը, այդ թվում՝ 1 տարեկան երեխայի

Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 28 հոգուց բաղկացած պատվիրակությամբ մեկնում են Իտալիա

ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին

Նա քեզ պես 100-ավոր երիտասարդների է դասավանդել, թերևս մի քանիսն էլ քեզ պես ամբարտավան են. . .

Զատուլինը Պոզներին հայտնել է Արցախյան խնդրի լուծման բանաձևը

Ի՞նչ է տալիս դատավճիռն,ըստ որի չկան Լիդիանի ՇՄԱԳ-ը չեղյալ հայտարարելու համար ի հայտ եկած նոր գործոններ

Նա չի կարող լինել մեզանից մեկը. Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաներն ու մարզիկները՝ Մել. . .

Իմ տերն Աստված է, ես միակ մարդկանցից եմ, որ տերեր չեմ փնտրել մինչև էսօր. Վարդան Ղուկասյան

Եկել է ժամանակը, որ չբաժանենք մեզ հայաստանցիների և սփյուռքահայերի. Արմեն Սարգսյանը՝ Կատարի հայ. . .

Եթե Նարեկացին, Ներսես Շնորհալին մեղավոր են, ես ո՞վ եմ, որ մեղավոր չլինեմ. Վարդան Ղուկասյան

Մելին դարձրել են հերոս, իսկ հայ հասարակությանը հրեշ, սա կոնկրետ հայատյացության քարոզ է. Անահիտ Մութաֆյան

Նուբարաշենի հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում հիվանդները հացադուլ են հայտարարել. մեկը. . .

Տղա եղե՛ք. իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը. Գևորգ Գրիգորյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը երեխաների համար կարդացել է իր գրած հեքիաթը

600 միլիոն դրամի ներդրում և նոր աշխատատեղեր՝ Հրազդանի կարի արտադրամասում

Լավ չի, չէ՞...Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Կատարի հայ համայնքի կյանքն այսուհետ էապես կփոխվի. Արմեն Սարգսյանը Դոհայում այցելել է ՀՀ դեսպանություն

Փիղը մտնում ա մրջյունների ռեստորան. Արարատ Միրզոյանն անեկդոտ պատմեց

Նոր Հայաստանում 21-րդ դարին հարիր ձևաչափեր պետք է կիրառվեն. Հայկակ Արշամյան

Հա ասեցի՝ նորմալ խոսամ, էլի անցնեմ իմ պատկերավոր համեմատությունների՞ն. Գևորգ Պետրոսյան

Ամբողջ համացանցը ողողված է այս ամենով. Արփի Գաբրիելյանի գրառումը՝ քննարկումներից հետո

Սաշիկի 50/50-ից Նիկոլն այլևս չի խոսում. Էդուարդ Շարմազանով

ՀՅԴ-ն պաշտպանելու է Վիտալի Բալասանյանին

Վարազդատ Կարապետյանին իր հարազատների միջոցով փորձում են լռեցնել

Ի՞նչ կապ ունի Սաշիկ Սարգսյանը բանկերի դեմ դատական գործընթացների հետ

«Քրեական աշխարհն» անհանգստացած է. կլինի լուրջ «սխոդկա». Կլինեն ռուս, վրացի, եզդի «օրենքով գողեր»

Ֆուտբո՞լ, թե հոկեյ․ Իտալացիները 9 : 1 հաշվով հաղթեցին Հայաստանի հավաքականին

Էս ի՞նչ տեղային շովինիզմ է. Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ դասախոսին

Հայաստանի բույրերը

Հերմինե Նաղդալյանի որդին ազատվել է պաշտոնից

Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը

Եվրո-2020․ Իտալիա-Հայաստան. ՈւՂԻՂ

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Վանո Սիրադեղյանը պետք է օր առաջ լինի Հայաստանում. «Իմ քայլի» պատգամավոր

 

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ներմուծվող գազի սակագնի հետ կապված զարգացումները շարունակում են նոր ռեւերանսներ ունենալ. գործող իշխանությունները հնարավոր բոլոր տարբերակներով քայլեր են ձեռնարկում կանխել կամ գոնե մեղմել գազի գնի սպասվող բարձրացումը, քանի որ դա իրենց իմիջի վրա լուրջ ստվեր է գցելու: Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը փորձեր է արել բանակցային եզրեր գտնել Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն վերջինս նրանց «գործուղել» է դեպի «Գազպրոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլեր։ Փաստացի, այս կերպ Պուտինը հարցը շատ «քաղաքավարի» ձեւով «գցել» է իր վրայից՝ այն իջեցնելով կոմերցիայի մակարդակի։ Գաղտնիք չէ, որ Ալեքսեյ Միլլերը դասական բիզնեսմեն է, եւ յուրաքանչյուր հարց դիտարկում է՝ առաջնորդվելով առաջին հերթին բիզնես շահերով։ Մնում է հասկանալ, թե գազի գնի հարցով ՌԴ-ն ո՞ր շահով կառաջնորդվի՝ քաղաքակա՞ն, թե՞ բիզնես»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունները թաքցնում են գազի գնի շուրջ ընթացող բանակցությունների մանրամասները, որովհետև դրանք բավական անբարենպաստ են հայկական կողմի համար: Մեր տեղեկություններով՝ ռուսական կողմը մտադիր է 2020 թ. հունվարի 1-ից գազի գինը սահմանել 200 դոլար հազար խորանարդ մետր գազի համար»:

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները բանակցում են ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ ոչ թե Բարձրավոլտ էլեկտրացանցերի, այլ Սեւան-Հրազդան կասկադի վաճառքի շուրջ: Սեւան-Հրազդան կասկադը ռուսական կողմին է փոխանցվել «Գույք պարտքի դիմաց» տխրահռչակ գործարքի արդյունքում եւ այս պահին «Ռուսհիդրո» ընկերության բալանսում է: Վատ կառավարման եւ անխնա շահագործման արդյունքում ընկերությունը կուտակել է մոտ 50 մլն դոլարի վարկային պարտավորություններ, իսկ ձեռնարկությունն անմխիթար վիճակում է: Մեր տեղեկություններով՝ վաճառքի գումարը կկազմի 3 մլն դոլար, եւ արդեն սեպտեմբերին Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը կսկսի ձեռնարկության առողջացման ծրագիր իրականացնել»:

«Փաստ» թերթը գրում է. «ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջին շրջանում դարձել է հանրային քննարկումների, որոշ դեպքերում նաեւ՝ սուր քննադատության թիրախ, քանի որ հանդիպել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Իշխանություններն իրենց հերթին հետաքրքիր տակտիկա են ընտրել դեսպանի հետ համագործակցության համար: «Փաստ» թերթի տեղեկություններով, անցած շաբաթվա սկզբին դեսպանը հանդիպում է ունեցել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Ըստ մեր աղբյուրների, հանդիպումը եղել է փակ ձեւաչափով: ՊՈԱԿ-ի աշխատակիցները դեսպանի՝ վերոնշյալ հանդիպումների վերաբերյալ բավականին բացասական դիրքորոշում են ունեցել, իսկ հանդիպումն, ըստ մեր տեղեկությունների, անցել է բավականին թեժ մթնոլորտում»:

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Կիրակի ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը մեկնել է Գերմանիա, իսկ ավելի ստույգ՝ Բադեն-Բադեն: Հետաքրքիրն այն է, որ Սարգսյանը Գերմանիա է ուղեւորվել ոչ թե կանոնավոր թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների ինքնաթիռներով, այլ հատուկ իր համար պատվիրված չարտերային թռիչքով: Իսկ թե հատկապես ինչ նպատակով է Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ մեկնել Բադեն-Բադեն, կարծում ենք՝ իմաստ չունի պատմել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Սինգապուրում ՀՀ վարչապետի եւ տիկնոջ պատվին տրված ճաշի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բաժակաճառում Սինգապուրին ուղղված գեղեցիկ խոսքեր է ասել, հետո նշել․ «Մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյուները, այսօր դարձել են նաեւ Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները»: «Մերիտոկրատիա»՝ բառացի նշանակում է «արժանիների իշխանություն»։ Երեկ այդ «արժանիներից» մեկը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, իր փաստաբանի շուրթերով հայտարարել է, որ դիմել են ԶԼՄ-ների դեմ քրեական գործ հարուցելու եւ «որոշ լրատվամիջոցների գործունեությունը դադարեցնելու» պահանջով, քանի որ նրա դեմ հրապարակումներն «ազգային անվտանգության խնդիր» են։ Ազգիս արժանավոր զավակը չգիտի, որ ԶԼՄ-ների դեմ քրեական գործ հնարավոր չէ հարուցել, առավել եւս՝ կասեցնել։ Նման բաներ անգամ Շմայսը չէր ասում, իսկ 37 թվից հետո նման բան անողներ էլ չեն եղել»:

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արարատ Միրզոյանն իր վերջին երկարատեւ եւ բուռն «վոյաժների» ժամանակ (Մոսկվա, Կիպրոս) հետաքրքիր «դաստիարակչական» վիճակի մեջ է հայտնվել։ Կիպրոս-Մոսկվա թռիչքի ժամանակ Մոսկվայում, ինչպես մնացյալ «մահկանացու» ուղեւորներին, տրանզիտ գոտում պարտադրել են «հանվել»` գոտին, մնացյալը հանել, նոր անցնել անվտանգության սարքի միջով, ինչն էլ վերջինս բարեխղճորեն արել է: Բայց խնդիրն այլ է. ժամանակին, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էր նույն բարեխղճությամբ անցել անվտանգության սարքերի միջով, նրան ուղեկցող Սասուն Միքայելյանն ու նիկոլականները անչափ բուռն էին արձագանքել այդ փաստին, տեւական ժամանակ «գըմփ-գըմփ-հու»-ն չէր դադարում. այսօր թավշիստներից ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն չի լսվում վերարկուն այլոց օգնությամբ հագնող, շորերն ինքնուրույն հանող Արարատ Միրզոյանի գեոքաղաքական «տապալումների» մասին»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Տասն օր առաջ ստանալով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը՝ սահմանադրական ճգնաժամի մասին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե պատրաստվում է այն ուղարկել մյուս 131 պատգամավորներին։ «Կարծում եմ, որ քննարկման մեծ նյութ եւ առիթ կա»,- հավելեց Միրզոյանը։ Երեկ պատգամավորների շրջանում մեր հարցախույզից պարզեցինք, որ նամակի քննարկման ժամկետները դեռ անորոշ են, չնայած պատգամավորներն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով (Malbri) ստացել են նամակը, սակայն քննարկման ո՛չ օրվա, ո՛չ տեղի ու ժամի մասին պայմանավորվածություն չկա»։

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հին ճեմասրահում լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում՝ վերանորոգում են պատգամավորների սենյակները, որպեսզի բոլորը միանման տեսք ունենան։ ԱԺ նոր պատգամավորներին դեռ ամիսներ առաջ արգելել էին իրենց սենյակները վերանորոգել, ասել էին՝ ամառը բոլորինը միասին կանեն, և շատերը կիսատ էին թողել սկսած վերանորոգումը։ Մենք նկատեցինք, որ դեռևս միայն իմքայլականների աշխատասենյակներում էին աշխատանքներ սկսվել, իսկ ԲՀԿ-ականների մոտ դեռ «հին ու բարի» ժամանակներն են»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Որեւէ քայլ արվո՞ւմ է Վանո Սիրադեղյանի զինակիցների, ընկերների կողմից` նրա վերադարձի մասով, ասում են` վատառողջ է, մինչդեռ բավականաչափ «ամագ» ունի Նիկոլի վրա՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։ «Վերադարձի համար առաջին հերթին պետք է Վանո Սիրադեղյանը դիմի. մեր պաշտոնները ոչ մի նշանակություն չունեն, եթե նա չի ցանկանում վերադառնալ»: Դուք բարի կամք դրսեւորե՞լ եք՝ որպես պետության ներկայացուցիչներ։ «Հայաստանը լքած բոլոր քաղաքացիները, առավել եւս՝ Վանո Սիրադեղյանը, պետք է օր առաջ լինեն Հայաստանում»: Այդ դեպքում ինչո՞ւ չի գալիս։ «Շատ դժվար է, շատ տարիներ են անցել, եւ հոգեբանորեն դժվար է պատկերացնել` էս պահին Վանո Սիրադեղյանն ինչպես է իրականացնելու այդ քայլը, բայց որ նա անպայման պետք է գա, մի վայրկյան ես չեմ կասկածում»։ Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում այդ հարցին։ «Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, նրան, ուղղակի, հարց չեն տվել այդ մասին»: Նախ` տվել են․ Արարատ Զուրաբյանը, մամուլը, հետո` ի՞նչ պարտադիր է հարց տան։ «Կրկնում եմ` առաջին հերթին պետք է ցանկություն հայտնի Սիրադեղյանը. ես շատ եմ երազում, որ նա կրկին Աբովյան փողոցով քայլի»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Արցախի ազգային անվտանգությունը զգոնության կոչ արեց 2020 թ. Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերին եւ անհատներին: Հետաքրքիր է, որ Արցախի ներսում այդ հայտարարությունը հստակ ուղերձ են համարում Արցախի հերոս Սամվել Բաբայանին, որն իր կողմնակիցների հետ ստորագրահավաք է սկսել, որը հնարավորություն կտա իրեն առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Արցախի ներսում նաեւ այն մտահոգությունը կա, որ այդ փոփոխությունից կարող են օգտվել նաեւ այլ անձինք, որոնք ունեն Հայաստանում մշտական բնակություն ունենալու 10 տարվա ցենզը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները հիմնականում բացասական են վերաբերվում այդ դրույթի ամրագրմանը, եւ հենց վերը նշված պատճառներից ելնելով՝ հավանաբար խորհրդարանը կմերժի ստորագրահավաքի նախաձեռնությունը: Ս. Բաբայանն արդեն իսկ հայտարարել է, որ հանրահավաքներ են լինելու Արցախում, եթե ստորագրահավաքը մերժվի, ու ոչ մի դեպքում ինքը թույլ չի տա՝ Արայիկ Հարությունյանը նախագահ դառնա»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018թ. աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերը` ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանն էլի հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. մայիսի 29-ից մինչեւ 2015թ. հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, Իջեւան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանից որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 դոլար: Այսպիսով, Ն. Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի 1.1 եւ 2 կետերի հատկանիշներով` խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ Ն. Վանեսյանը փողով բժիշկ է տեղավորել գործի ու բռնվել: Հետաքրքիր է՝ քննության ավարտը ինչ կլինի, քանի որ նա այս պահին ստորագրությամբ ազատության մեջ է»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արարատի մարզում հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարը, որը 5 մարդու կյանք խլեց, կրկին վեր հանեց տարիներով կուտակված հարցերը, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։ Խոսքը մարդատար տրանսպորտային միջոցների բոլոր վարորդների համար անհրաժեշտ մասնագիտական եւ առողջական չափանիշների մասին է, մարդատար երթուղիների լիցենզիաների համար տրվող հստակ չափանիշների, որոնք այդ երթուղիներում աշխատող տրանսպորտային միջոցների վարորդների համար պետք է դառնան միանշանակ կատարման ենթակա։ Անհրաժեշտ է նաեւ վերականգնել հանրապետության ողջ ավտոպարկի տեխզննության ինստիտուտը։ Հիշո՞ւմ եք, 2011 թվականին Տիգրան Սարգսյանի կառավարությունը ավտոմեքենաների տեխզննման նոր կարգ էր մշակել, նրա խոսքով ասած` «ֆիկտիվ» իրավիճակին վերջ տալու համար, որով վարորդները «մեկ պատուհանի» սկզբունքով բանկում միագամից վճարում են գույքահարկը, բնօգտագործման եւ տեխնիկական զննության վճարները, հատուկ համարակալված կտրոններ ստանում, փակցնում մեքենային: 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ հաճախ վարորդները, պարզապես համապատասխան գումարը վճարելով, առանց մեքենան տեխզննման տանելու, ստանում են համապատասխան կտրոնը։ Եվ փոխանակ կարգը, վերահսկողությունը խստացներ, որ անսարք մեքենաները փողոց դուրս չգան, ընտրեց ամենահեշտ տարբերակը՝ պարզապես վերացրեց տեխզննության ինստիտուտը։ Եւ այսօր ամեն անսարք մեքենա դուրս է գալիս փողոց` վտանգելով թե՛ վարորդի, թե՛ մյուս վարորդների ու հետիոտների կյանքը՝ սկսած նրանից, թե ինչ անհասկանալի արտանետումներ կարող են լինել անսարք մեքենաներից, վերջացրած այրված «Գազելի» օրինակով: Հուսանք` վերջին օրերի վթարները, մեզանից խլված կյանքերը լուրջ ազդակ կհանդիսանան պատկան մարմինների համար, որպեսզի «օրինական ֆիկտիվությունը» վերածեն իրական տեխզննության պահանջների: Ի վերջո, մարդկանց կյանքերը մեզ համար գերագույն արժեք են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին