▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները». Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Եւս մեկ այդպիսի տաքսի եւ նորից շնորհակալություն: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, սիրելի հայրենակիցներ, որ այսօր

 Մեր վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները», բնակելի շենքերի ներսում մեզ հայտնի շփումները՝ հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ:

Դարձեք հակահամաճարակային շարժման ակտիվիստ, տարածեք իմացությունը վիրուսի մասին եւ մեր բոլոր հայրենակիցներին՝ այդ թվուիմ բակերում, թաղամասերում, բնակելի շենքերում, «բիսեդկաներում» հորդորեք պահպանել հակահամաճարակային կանոնները»:

Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը ևս մեկ լուսանկար էր հրապարակել՝ կից գրելով.

«Տաքսու վարորդը պոլիէթիլենով մեկուսացրել է դիմացի նստատեղերը հետեւի նստատեղերից եւ կրում է դիմակ. շնորհակալություն՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին