▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարակվածներ կան Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում. Փաշինյան

Այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր ունենք Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում:

Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս դեպքերի ծագումնաբանությունը հայտնի է. «Կորոնավիրուսի տարածման երեք զարգացող ճյուղ ենք ունեցել՝ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնից ժամանած մեր հայրենակիցները եւ Երեւանի արտադրամասի մեր հայրենակիցները: Ըստ էության, մեր գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի եւ Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը եւ պայքարում էինք Երեւանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար:

Մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը սակայն ցույց է տալիս, որ Երեւանի արտադրամասի ճյուղը հնարավոր է մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր ենք արձանագրել Երեւանի եւ Չարենցավանի այլ ատրադրամասերում: Դա հանգեցրեց եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառենք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին