▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետ կոչեցյալը պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն իր և իր մերձավոր գռզոների հարստացմանը թուրքական կապիտալով

Ամիսներ առաջ Թուրքիայի նախագահը հայտնեց, որ Հայաստանի վարչապետ կոչեցյալը, Վրաստանի վարչապետին աղերսել է հանդիպում կազմակերպել իր հետ։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Այսօր էլ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն է հայտարարում, նույն ողորմելու հերթական աղաչանքն , այս անգամ Ռուսաստանին, միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։

Շշմելու է, թե ինչ աստիճան պետք է մարդ, էլ չեմ ասում երկրի ղեկավար, զերծ լինի տարրական ազգային և մարդկային արժանապատվությունից, որ խնդրի, աղաչի Թուրքիային, իրեն, այո՛ իրեն քաղցր աչքով նայի,թքած ունենալով երկրի, պետության վրա։ Վարչապետ կոչեցյալը, պատրաստ է ամեն ինչ զոհաբերել, մոռանալ անցյալը, հանուն իր և իր մերձավոր գռզոների հարստացմանը թուրքական կապիտալով։

Հ․Գ․ Հատուկ տխմար «խաղաղասերների» համար․ Բազմիցս ասել և այժմ էլ կրկնում եմ, որ այո՛, որպես հարևան , թեկուզ, մեղմ ասած, ոչ բարեկամ պետություն, Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հնարավորինս բարելավի հարաբերությունները։ Բայց, ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով»,- գրել է Իշխանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին