▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի անոնս է արել

«Կառավարական առանձնատան ուղիղ եթերը նշանակվում է մայիսի 19-ին, ժամը 13.00-ին»,-գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք,որ ըստ մամուլի հրապարակումների, կառավարական առանձնատանը Նիկոլ Փաշինյանն ապրում է Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հարևանությամբ: 

Հայտնի չէ, թե արդյոք Նալբանդյանը, որ արդեն ԱԳ նախարար չէ, լքել է այդ տարածքը: 

Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանն կառավարական առանձնատան սահմաններում չեն շփվում և, ինչպես նշել է ՀՀ վարչապետն իր հարցազրույցներից մեկում, այդ շփումը կլինի միայն այն դեպքում, երբ հարկ լինի ծանոթանալ ղարաբաղյան բանակցությունների մանրամասներին:

Հիշեցնենք նաև, որ դեռև մայիսի 11-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ տեղեկացրել էր, որ պատրաստվում է տեղափոխվել վարչապետի համար նախատեսված առանձնատուն, խոստացել էր այնտեղից ևս ուղիղ միացում անել ու մանրամասն ներկայացնել այն, ինչ կա կառավարական առանձնատանը: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին