▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը չի ասել՝ Յուրի Խաչատուրովը պետք է կալանավորվի, անգամ, եթե ասել է՝ իրավական հիմքերը նայեք. Ա. Վանեցյան

Հեռախոսազրույցում չի ասված՝ վարչապետն ասել է, որ պետք է կալանավորվի Յուրի Խաչատուրովը։ Վարչապետն ասել է հետևյալը, որ որևէ քաղաքական խոչընդոտ չի կարող լինել քրեական գործի օրինական ընթացքի համար։ Այս մասին այսօր համացանցում հայտնված ձայնագրության վերաբերյալ հրավիրված ասուլիսին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես, ճիշտն ասած, մանրակրկիտ չեմ լսել այդ խոսակցությունը։ Անգամ, եթե վարչապետը ասել է, որ պետք է փակել Խաչատուրովին, իրավական հիմքերը նայեք։ Ինչ է դա նշանակում, վարչապետը չի ասել՝ փակեք, վարչապետն ասել է, որ քրեական գործով անցնող անձինք՝ անկախ իրենց անուններից, զբաղեցրած պաշտոններից և դիրքից, պետք է ենթարկվեն պատասխանատվության, եթե կան հիմքերը նրանց կալանավորելու և նրանց պատասխանատվության ենթարկելու»,– ասաց Արթուր Վանեցյանը։

Կարդացեք նաև՝

Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս, որ ՀՔԾ պետին կամ ԱԱԾ տնօրենին գաղտնալսեն. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ձայնագրության վերաբերյալ

ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը Քոչարյանի, Խաչատուրովի կալանքի մասին գաղտնալսվել է

Ոմանք ուզում են ծլկել, թույլ չեմ տալու... Փաշինյանը՝ սկանդալային ձայնագրության մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին