▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը տեսակցել է նաեւ Սասուն Միքայելյանին

Վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին: 

Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:

Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Նշենք, որ վարչապետը տեսակցել է նաեւ Արցախում օրեր առաջ բեկորային վնասվածքներ ստացած ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին:

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին