▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի կինը տուգանվել է. սրանով ցույց ենք տալիս, որ ձեզանից մեկն ենք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանի նշեց, որ ՀՀ վարչապետի կինը տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում` վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկն անչափահասին վստահելու համար:


«Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ: Էս որոշման հետ կապված երկու արձագանքի մասին եմ ուզում խոսել:Երբ այդ փաստը հրապարակվեց, էսպիսի արձագանքներ եղան` դե ձևականություն է, լավ դե ստից բան են արել: Սիրելի հայրենակիցներ, երբ ՃՈ-ն որևէ քաղաքացու տուգանում է, ինչ է տեղի ունենում, որ դա չի համարվում ձևական: Ինչպես մյուս պարագաներում, եթե այս գործողությունն անեիք դուք և դա երևար, ինչը պետք է տեղի ունենար յուրաքանչյուր քաղաքացու պարագայում, նույնն էլ տեղի է ունեցել մեր պարագայում: ՃՈ-ն եկել, հայտարարել, արձանագրել է , մենք 10 հազար դրամ տուգանքը վճարել ենք և պատմությունը փակվել ա: Իմ շարասյունը, որ կարմիր լույսի տակ կանգնում է, ասում են ձևական է, դուք որ կարմիր լույսի տակ կանգնում եք, դա ձևակա՞ն է: Մենք սրանով ցույց ենք տալիս, որ ձեզանից մեկն ենք»,-նշեց նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին