▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի «մոքիրի թոռ» Կարինե Պողոսյանը մարզպե՞տ.«Հրապարակ»

Կադրային նշանակումներն ու քննարկումները շարունակվում են: Ընդ որում, շատ դեպքերում, առավոտյան մի որոշում է կայացվում, երեկոյան’ մեկ այլ. փոխնախարար Պավլիկ Սաֆարյանին ֆինանսների նախարար դարձնելու որոշումը մի քանի անգամ տրանսֆորմացիայի է ենթարկվել: Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտան քարե արձանի վերածած Նարեկ Սարգսյանին, ապա երեկոյան արդեն հրապարակվեց նրան քաղաքաշինության նախարար նշանակելու որոշումը. գրում է «Հրապարակ»-ը:

Թերթի տեղեկություններով, նրա տակ են «պատրաստվում» բերել նաև հուշարձանների պահպանության և մի շարք այլ «յուղոտ թիքաներ», որպեսզի նարեկյան ստեղծագործ միտքն արձաններ կառուցելու գործում պարապուրդի չմատնվի: Նախկին քաղշինը, ըստ ամենայնի, կձևափոխվի՝ կվերածվի կոմիտեի կամ այլ մարմնի՝ Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ:

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը ևս կպահպանի իր պորտֆելը. նա հիմա Փարիզում է’ աշխատանքային գործուղման, կվերադառնա, և Սերժ Սարգսյանը կասի իր տղամարդկային խոսքը: Մեր տեղեկություններով, բնապահպանության նախարարի հարցը ևս գրեթե լուծված է. Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն է պատրաստվում ստանձնել այդ պորտֆելը: Ո՞վ կդառնա Արարատում մարզպետ, այս պահին հայտնի չէ, սակայն շրջանառվում են Հովիկ Աբրահամյանի մերձավորների՝ «մոքիրի թոռ» Կարինե Պողոսյանի, Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Աբրահամյանի անունները:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին