▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի ներքին հրահանգը` կուտակայինի մասին. «ՉԻ»

 

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է, որ թերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներքին խիստ հրահանգ է տվել պետական բոլոր հիմնարկներին, որ եթե նրանց որեւէ աշխատակից պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու դիմում գրի, ապա անմիջապես պետք է հեռացվի աշխատանքից։

«Կառավարության մեր աղբյուրները նշում են, որ թեպետ հրապարակավ Հովիկ Աբրահամյանը բավական չափավոր է արտահայտվում կուտակային համակարգի մասին, սակայն մտադիր է աստիճանաբար, հնարավորինս ծածուկ, նախ՝ բյուջետային հաստատություններին պարտադրել այդ համակարգը, իսկ հետո արդեն տնտեսվարող սուբյեկտներին»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին