▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի վերադառնալուց հետո քննարկում կունենանք. Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին

Մեր եկեղեցին արդեն իսկ իր տեսակետը հնչեցրել է. ամենայն հավանականությամբ, վարչապետի Հայաստան վերադարձին այդ խնդրի առնչությամբ լուսաբանություններ կունենանք. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ անդրադառնալով Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականներին ծնկի բերելու վերաբերյալ հայտարարությանը:

«Մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրներ, հարցեր: Այդ առնչությամբ, հավանաբար, անդրադարձ կլինի այդ խնդրին»,-ասաց կաթողիկոսը:

/filemanager/uploads/Garegin_B_katoxikos_2.jpg

Լրագրողների այն հարցին, թե երկրի քաղաքական վիճակի մեջ որեւէ անհանգստացնող բան տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով վերջին շրջանի աղմկահարույց պաշտոնանկությունները, Կաթողիկոսը պատասխանեց

«Բավականին հարցեր կան, որոնք ծառացած են մեր երկրի առջև, որ հուզում են մեր ժողովրդին և այդ հուզումները, բնականաբար, իրենց արտահայտությունն են գտնում հայրենական մեր կյանքում, ինչպես և սփյուռքի կյանքում: Մենք լիահույս ենք, որ բոլոր խնդիրներն իրենց բարվոք լուծումը կստանան: Աղոթում ենք, որպեսզի մեր երկիրն ապրի խաղաղության մեջ, լինի կայուն և առաջընթաց ուղիով զարգանա»:

Կարդացեք նաև՝ Եթե պարզվի, որ հայ ժողովուրդն ուզում է Կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, կքննարկենք․․․Փաշինյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին