▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետն անուղղակիորեն խոստովանեց, որ «քերիչ» մեխանիզմն այսօր դեռ աշխատում է

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

«Հարկային օրենսգրքի մասին հարցին վարչապետը շատ անկեղծ պատասխանեց. համարյա բաց տեքստով հայտարարեց, որ դա ընդունվել է վարկատու միջազգային կառույցների անուղղակի ճնշմամբ, ու որ դրա գլխավոր նպատակը փող «քերելն» էր՝ պարտքերի տոկոսները փակելու համար։

Էնպես չի, որ դա նորություն էր՝ միշտ էլ խոսվել ու գրվել է էդ մասին, բայց որ կառավարությունը էս աստիճանի բացի փակագծերը, չեմ հիշում։

Շարունակելով՝ վարչապետն անուղղակիորեն խոստովանեց, որ «քերիչ» մեխանիզմն այսօր դեռ աշխատում է՝ ի վնաս տնտեսության։ Խոստովանեց, որ դեռ դա պիտի լինի։ Մինչև էն պահը, երբ միջազգային կառույցները կհամոզվեն, որ ստվերի կրճատման հաշվին կարողանում ենք մուտքեր ապահովել»:

 

Բաբկեն Թունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին