▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան ԱՅՎԱԶՅԱՆԸ զարմացած է

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը համացանցից է իմացել, որ Նյու Յորքի դաշնային դատարանը իր դեմ 37,5 մլն դոլարի վճիռ է կայացրել և ինքը այդ մասին դատավճիռ չի ստացել: Այսօրվա ասուլիսին Վ. Այվազյանն ասել է, թե զարմացած է, որ դեպքերը ծավալվել են Հայաստանում, սակայն դատական գործընթացը ընթանում է Նյու Յորքում:

«Այդ դատական գործընթացը սկսվել է 2008 թվականին: Տարիներ շարունակ ինձ փորձել են դարձնել արբիտրաժային կողմ, սակայն միջազգային արբիտրաժը մերժել է այդ որոշումը, քանի որ պարտավորությունները պայմանագրային կողմի հետ առնրություն չունեն: «Հանկարծ այդ մեղադրական ակտը ի հայտ է եկել Նյու Յորքի դաշնային դատարանում, նույն հաջողությամբ ինձ կարող են Թուրքիայում դատել»,- ասել է Վ. Այվազյանը և հավելել, որ գործել է ոչ թե որպես ֆիզակական անձ, այլ բնապահպանության նախարար:

Ավելի վաղ Asekose.am-ը տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը սեպտեմբերի 6-ին կատարման է տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար հoգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի («ԳԳՄ»): Կատարման թերթի պայմաններով ԳԳՄ-ի օգտին պետք է գանձվի ավելի քան 37,5 միլիոն դոլար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին