▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Հայաստան է գալիս աննախադեպ շոու-ծրագրով

Մարտի 7, 8, 9-ին, երեկոյան ժամը 19.00, VIVALDI HALL ռեստորանում, Ազատության 24 հասցեով կայանալու է տարվա ամենասպասված համերգային և պարային շոու-ծրագրերից մեկը:

Փոլ-Դենսի համաշխարհային չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանը, բալետային հզոր կազմով ժամանելու է Երևան աննախադեպ և հատուկ մշակած ծրագրով:
Երեկոյի ընթացքում պատրաստվում են վոկալային հայտնի կատարումներ, հզոր շոու ներկայացում կրակներով, տարատեսակ ակրոբատիկ համարնե, ինչպես նաև հատուկ մշակված համար`դահլիճից հրավիրված տղամարդու ներկայությամբ, որի ժամանակ Վարդան և երկու պարուհիները կառուցելու են համարը բեմ հրավիրաված հյուրի շուրջ:

Երեկոները հարուստ են լինելու անակընկալներով, այդ թվում խաղարկություններ /տոմսերը ենթակա են լինելու խաղարկության/, ինչպես նաև նախատեսված է հատուկ նվեր երեկոյի աստղ Վարդայի կողմից:
Անկրկնելի տպավորությունները, աննախադեպ շոու ծրագիրը և VIVALDI HALL-ի կողմից պատրաստված հյուրասիրությունը դարձնելու են այդ երեք երեկոն, տարվա ամենաքննարկվող միջոցառումներից մեկը:

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել զանգահարելով 010 20 57 77, 091 90 47 77, 010 54 16 41:

    Ինչպես նաև ցանկացողները կարող են պատվիրել տոմսերը օնլայն տարբերակով: Որտեղ էլ ավելի լավ կարող են ծանոթանալ շոու ծրագրին և կոնկրետ ընկտրել իրենց սեղանը: Տոմսերը հնարավոր է ամրագրել հետևյալ լինք-ով:

Տոմսերը հնարավոր է նաև ձեռք բերել Երևանի կենտրոնական տոմսարկղերից:

72157632721650249

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին