▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Մինասյան. Մեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը,ով վաղը կայանալիք Ռուսաստանի դեմ ընկերական խաղում վերջին անգամ կլինի հավաքականի ղեկին,Կրասնոդարի ակադեմիայում մամուլի ասուլիս է տվել:

-Երկու թիմերն էլ ոչ օպտիմալ ֆունկցիոնալ վիճակում են,քանի որ Ռուսաստանի առաջնությունում դադար է,իսկ Հայաստանի առաջնությունը օրեր առաջ է մեկնարկել:

-Կարծում եմ ՝ հետաքրքրիր հանդիպում կստացվի:Ակումբային հակամարտության կհանդիպենք:Սպարտակից Ռուսաստանի հավաքական են հրավիրվել երեք ֆուտբոլիստ,իսկ Հայաստանի հավաքական ՝ երկու:

Կօգնի՞ ռուսների դեմ նախորդ հանդիպումների փորձը. դա քիչ հավանական է,քանի որ այդ հանդիպումներից բավականին ժամանակ է անցել և ռուսական թիմն էլ ավելի է ուժեղացել,-Վարդան Մինասյանի խոսքերն է մեջբերում Championat.com-ը:

Հիշեցնենք,որ մարտի 6-ից Հայաստանի հավաքականը ղեկը կստանձնի շվեցարացի 62-ամյա մասնագետ Բերնար Շալանդը:

Footballcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին