Վարդան Մինասյանին պետք է միանշանակ շնորհակալություն հայտնել։Բացթողումներ իհարկե եղել են, բայց չմոռանանք, որ հենց Մինասյանի օրոք մեր հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացավ 38-րդ հորիզոնական, ինչն աննախադեպ է նորանկախ Հայաստանի համար։ Հուսանք, որ նրա առաջխաղացումն անշեղ կընթանա և մենք կուրախանանք նրա հաջողություններով։ Իսկ Ռուբեն Հայրապետյանին սպասվում է դժվարին ու բախտորոշ ընտրություն և սխալվելու իրավունք չկա։ Հակառակ դեպքում ձեռքբերումները ջուրը կլցվեն և երկրպագուների հավատը դժվար կլինի վերականգնել։
Ֆեյսբուք