Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցում հայտնված դերասան Վարդան Պետրոսյանին դուրս են գրել: Նրա հետ ամեն ինչ կարգին է, ապաքինվում է:
Այս մասին ASEKOSE.am–ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամլո քարտուղար Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, որ, տեղի ունեցած վթարի հետևանքով 7 մարդ էր տուժել: Ուղևորներից երկուսը մահացել էին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: