▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Սեդրակյանի տանը 24 ընտրող է գրանցված

ԿԸՀ-ի կայքում հրապարակված ընտրողների ռեգիստրն ուսումնասիրելիս պարզեցինք, որ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի բնակության հասցեում գրանցված է 24 ընտրող, տարբեր ազգանուններով։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Թեկնածուն մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ ինքը տեղյակ է, և այդտեղ ոչ մի խնդիր չկա։ Իսկ իրականությունը, ըստ Սեդրակյանի, հետեւյալն է՝ Զաքարիա Քանաքեռցու փողոցում, որտեղ բնակվում է ինքը, նույն հասցեի, նույն համարի տակ մի քանի տուն եւ ընտանիքներ կան։ «Քանաքեռում 34 համարի տակ մի քանի տուն կա։ Կարող եք գնալ, հարցնել։ Բոլորն էլ 34 համարի տակ են, նույն հասցեով։ Որ ընտրողների ռեգիստրում նայեք, Զաքարիա Քանաքեռցու փողոցի 32 տանը ավելի շատ մարդիկ են գրանցված՝ մոտավորապես 50-60 հոգի։ Էդ թաղամասում սեփական տներ են։ Հին տներ են, բոլորը մի հասցեի տակ են եղել էդ ժամանակ, էդպես էլ մնացել է; Սա 1960-ականներին եղել է կոլխոզի գրասենյակ, կիսել են, ընտանիքների մեջ են բաժանել»,- ասաց Վարդան Սեդրակյանը:  Փաստորեն, կոլխոզն ինչպես հասցեները բաժանել, այնպես էլ գործում է մինչ օրս»,- եզրափակում է թերթը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին