«Հրապարակ» թերթը գրում է.«Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան դաշինքի» ներկայիս պատգամավոր «աստվածավախ» Վարդան Ղուկասյանը թերեւս հասկացել է, որ կուսակցական նշանն իր դեպքում կորցրել է զորությունը, այժմ ապավինել է խաչին։
Երեկ մեր լրագրողը նրա կրծքին կուսակցական կրծքանշանի ու ՀՀ եռագույնի փոխարեն նկատել է փոքրիկ խաչ։ Ինչ-որ մեկից ու բանից պաշտպանվելու կարիք ունի՞ երբեմնի խրոխտ քաղաքապետը, ինչո՞ւ խաչ եւ ոչ, օրինակ, ՀՀ խորհրդանիշ դրոշը։ Երբեմնի ՀՀԿ-ականը պատասխանել է․ «Այ, եթե դրոշի վրա էլ խաչը լիներ, Լենինը մեզ էս օրը չէր գցի»։
Վարդանիկը լրագրողին էլ է հորդորել խաչ կրել, հավատ ունենալ, Աստծուն ապավինել, որ «էս օրից» դուրս գանք»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում