▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը՝ ՀՀ-ում թմրամոլության մասշտաբների ու աճի ծավալների մասին․ գաղտնի մոնիտորինգ է ի հայտ եկել

ԴՕԿ կուսակցության  հիմնադիր Վարդան Ղուկասյանը՝ Հայաստանում թմրամոլության մասշտաբների ու աճի ծավալների մասին։  «Գաղտնի մոնիտորինգ է ի հայտ եկել՝ սարսափելի տեղեկատվություն, որի մասին չի խոսում ոչ ոք՝  ոչ մի քաղաքական ուժ, պաշտոնյա, պետական գործիչ։ Ակնհայտ է, որ այս բիզնեսը 100 տոկոսով գտնվում է ՀՀ իշխանությունների հովանու ներքո և կառավարվում է թշնամի երկրի կողմից»,-նշել է Վարդան Ղուկասյանը։

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

«Քիչ առաջ ծանոթացա ՀՀ-ում թմրամոլության և թմրանյութերի շրջանառության ծավալների, դրա հետ կապված հետևանքների որոշակի փակ տեղեկատվության․ ցնցված եմ։ Տարօրինակն այն է, որ սրա մասին չի խոսում ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի քաղաքական գործիչ։ Ակնհայտ գրված է, որ այս բիզնեսը 100%-ով գտնվում է ՀՀ իշխանության բարձր հովանու ներքո։ Մարդիկ հիմնավորված, դետալ-դետալ զեկուցագրեր են ներկայացրել ԱԱԾ, թե ովքեր են ներգրավված, սակայն արդյունք չկա։ Թղթերը, որին ծանոթացել եմ, գաղտի են և չեմ կարող հրապարակել։
Թմրանյութերի շրջանառության ծավալը ահռելի է ՀՀ-ի նման փոքր երկրի համար։ Նույն վիճակը Վրաստանում է։ Սա թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականցվող հատուկ ծրագիր է՝ բնաջնջելու, ոչնչացնելու քրիստոնյա երկրներին։ Իսկ քրիստոնյա երկրների ղեկավարությունը, փայ մտնելով այս բիզնեսի մեջ, ոչնչացնում է մի ամբողջ ազգ։
Ոչ մի պետական, քաղաքական գործիչ չի խոսում այս խայտառակ թվերի մասին»,-ասել է Վարդան Ղուկասյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին