«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը փոխել է մշտական հանձնաժողովը։ Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա ծառայած չլինելով բանակում, ընդգրկվել էր պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում։
Սակայն երեկ տեղեկացանք, որ Ղուկասյանը որոշել է ընդգրկվել ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովում, որում ընդգրկված էր նաեւ նախորդ գումարման խորհրդարանում։
Հետաքրքիր է սակայն, որ երեկվա դրությամբ նրա անունն ԱԺ կայքում դեռեւս գրված էր հին հանձնաժողովի անդամների կազմում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում