▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդենիսի ռազմականում ինձ ձեռք են առնում․ իրենց համար զինվորը զրո է»․ սպանված զինվորի մայր

«Իմ տղան ինքնասպան չի եղել, իմ տղան շատ ուրախ է եղել, հպարտ»,- Forrights-ի հետ զրույցում ասել է պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մայրը՝ Թամարա Գասպարյանը։ Նրա որդին մահացել է հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Վերին Շորժայի դիրքերում։ Քննչական կոմիտեն դեպքը որակել է ինքնասպանություն։ Թամարա Գասպարյանը վրդոված է, որդու դիակը դեռ չսառած նրան ինքնասպան են համարել։

«Իմ տղան իմ ընկերն է եղել, մենք մեր ու տղա չենք եղել, եթե նեղության մեջ լիներ, ինձ կասեր։ Դեռ դիակը մորգ չտարած հայտարարեցին՝ ինքնասպան է եղել։ Ինչո՞ւ։ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում ասում եմ՝ իրենց պատասխանատուն ո՞ւր է, ասում է՝ դա դրեք մի կողմ։ Հարցնում եմ՝ իմ տղան վերջին անգամ ո՞ւմ է հետ է խոսել, որ ասում եք ինքնասպան է եղել, ասում է՝ այդ հարցն էլ դրեք մի կողմ։ Ես այդ պահին գժված, ցնորված էի»,- ասում է մայրն ու նշում՝ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում անգամ իր վիշտը չեն հարգել՝ ծաղրել են, երբ փորձել է հասկանալ, թե ինչու է որդին մահացել։

«Հարցնում եմ՝ վերջին զանգը ե՞րբ է եղել, ինձ ձեռք են առնում, ասում են՝ դպրոցի վերջին զանգի մասին է խոսքը։ Իմ տղան մահացած Վարդենիսի ռազմականում ինձ ծաղրում են։ Դա ասելու բա՞ն է, ձեռք են առնում։ Իրենց համար զինվորը զրո է։ Իմ տղան միակը չէ։ Հունվարից սկսած 16 դեպք է եղել, իմ տղան 16-րդն է ու սաղ ինքնասպա՞ն եղան»,- ասում է նա։

Թամարա Գասպարյանը որդու մահը ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն է համարում։

«Վերևի պաշտոնյաները թող գնան պոստը ստուգեն։ Իրենց պոստը բարդակ է։ Իրենց պատասխանատուն ո՞ւր է։ Սարգիսի պոստի տղաները, որ իջել են դիրքերից ինչո՞ւ չեկան ցավակցելու, իսկ ինչո՞ւ չեն եկել, եթե մաքուր լինեին կգային։ Ես մեկին մեղք չեմ առնում, բայց իմ էրեխուն խփել են։ Ինքը ճիշտ խոսացող էր, ինչ կար դեմքին ասում էր»,- ասում է մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին