▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարկած. Փաշինյանը վախենում է Ալիևին տված խոստումը կատարել, դա հանձնում է պատերազմով

Փաշինյանը Ալիևին խոստումներ է տվել անկլավների վերաբերյալ, հիշո՞ւմ եք նրա հրապարակային խոսքերը, որ ասաց՝ անկլավները ողբերգություն չեն, կարելի է նոր ճանապարհներ սարքել: Այս հայտարարությամբ ինքն ըստ էության ճանաչեց, որ այդ անկլավները պետք է վերադարձնել Ադրբեջանին:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Հիմա քանի որ Փաշինյանը իր խոստումը չի կատարում, ըստ երևույթին որոշել են այդ հարցը ուժով լուծել, հնարավոր է Երասխում և Տավուշում: Հիմա, քանի որ Փաշինյանը վախենում է փակ դռների հետևում տված խոստումը կատարել, դա հանձնում է պատերազմով, որ ասի, տեսեք Ադրբեջանը հարձակվեց, մենք ի՞նչ անենք:

Բայց այստեղ կարևոր է մեղավոր գտնելը, Ռուսասատանի հետ հարաբերությունների լարումը ուղղված է հանրությանը՝ ցույց տալու համար, որ տեսեք մեր դաշնակիցը իր պարտավորությունները չի կատարում, մեզ չի պաշտպանում, մեղավորը նա է:

Փաշինյանն էլ դեպի ՆԱՏՕ քայլեր է անում, սրում է հարաբերությունները, որ Սահակաշվիլու նման ապաստան ստանա, որ ասի, տեսեք ես Ռուասատանի դեմ պայքարել եմ, ինձ ապաստան տվեք, դրա համար ինքը սրում է հարաբերությունները ՌԴ հետ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին