Նախօրեին հրո ճարակ դարձած «Սպայկա» բեռնափոխադրումների ընկերությունը մի կողմից դարձել է պետական հոգածության առարկա, մյուս կողմից շարժել հանրության հետաքրքրությունն ու ասեկոսեների, տարբեր վարկածների ու կասկածների տեղիք տվել: Առաջին օրը շրջանառվում էր մրցակից ընկերությունների կողմից «վատության» վարկածը: Ապա շշուկներ տարածվեցին, թե հրդեհողը հենց իրենցից է՝ ցածր աշխատավարձ ստացող կամ այն աշխատակիցների կողմից, որոնց աշխատավարձն ուշացնում են: Իսկ երեկ նոր վարկած տարածվեց:
Բանն այն է, որ «Սպայկան», ինչպես և ցանկացած նման մասշտաբի ընկերություն մեծաքանակ վարկեր ունի բանկերում, և, ըստ այդ լուրերի՝ վերադարձնելու դժվարություններ: Իսկ բանկային պայմանագրերում կա «ֆորսմաժորային վիճակ» հասկացությունը, որը ներառում է նաև նման մասշտաբի հրդեհները: Արդյունքում՝ վարկերի տոկոսների վճարումը սառեցվում է և մայր գումարի վերադարձը հետաձգվում՝ մինչև ֆորս մաժորի վերացումը: Դժվար է ասել, թե որքանով է այս վարկածը հիմնավոր: Գուցե սա ևս մրցակիցների ձեռքի գործն է: Կարծում ենք՝ ժամանակը ցույց կտա: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Վարկածներ՝ «Սպայկա»-ի հրդեհի վերաբերյալ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet