Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում գրում է.
«1.Պարզ է, որ թագավարակի պատճառով մեկուսացած ընտանիքներում մոտ 9 ամսից նոր սերունդ կհայտնվի)
2.Միմյանց հետ մեկուսացած ընտանիքները ՆՈՐԻՑ կսովորեն ՄԻԱՆԱԼ` մի հարկի տակ, սիրել,ճանաչել ու հանդուրժել իրար:
3.Երեխաները կսովորեն ամենաքաղցր ավանդույթը.նախաճաշել,ճաշել և ընթրել ընտանիքի հետ ՄԻԱՍԻՆ:
4.Դրսից պատվիրած ուտելիքի փոխարեն ՏՆԱԿԱՆ, համեղ ուտեստներ կստեղծվեն`նորից միավորող:
5.Ձեռքի նոր աշխատանքներ կծնվեն:
6.Մարդիկ կկարդան գրքեր:
7.Յուրաքանչյուրն իր կիսատ ու վաղվան թողած տնային և առցանց գործերն ավարտին կհասցնի:
8.Մարդկանց միջև կվերականգնվի ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ:
9.Կսրվի գիտակցությունը,որ պատասխանատու ես ԲՈԼՈՐԻ համար,ուստի պետք է ազնիվ լինես նախ ինքդ քեզ հետ:
10.Ուզենք թե ոչ, բայց միմյանց քիթ` հարկի-անհարկի մտնելու սովորության վերջն էլ կգա:Աշխարհն իհարկե էլ նույնը չի լինի:
Միայն շատ է խոցում,որ 1.մենք նորից փնտրում ենք մի մեղավորի, կոնկրետ` մեկին,որպեսզի ամբողջ մաղձը թափենք նրա վրա` «արդարացնելով» որոշում կայացնողների բացթողումը:
2.նորից առիթ ենք գտնում քարկոծելու` առանց այն էլ այսքան տարի մեր անհավատությամբ սասանված Հայոց եկեղեցին:
3.Ծաղրելու միմյանց
4.Վերստին ցույց տալու, թե որքան անհանդուրժող ենք:
5.Թեթև ու որակով հումորի փոխարեն` գռեհկանալու
6.Լարվածության ու ֆորսմաժորի պատճառով անտեղի իրար նեղացնելու
7.Անընդհատ քիթներս ուրիշի կյանքի մեջ խրելով` լինի նրա օրվա գնումների քանակը, թե անձնական կյանքը
8.Մեղադրում ենք բոլորին, կանանց` բոլորից շատ: Կանայք` կանանց,առավել:
9.Կինն ավելի դաժան է ձաղկում խոսքով, զազրախոսությամբ կամ ատելությամբ:
10.Պառակտվելու միշտ պատրաստ ժողովրդին ոչ մի վիրուս էլ պետք չէ
Վերջում`ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ) վիտամին ց-ով կենաց)
Թող շատ,անասելի շատ սեր ու երկունք լինի
Որ այս տարին չմնա չարի ու վատի նահանջ տարի, բայց դառնա սիրո և առաջադիմության տարի:
Որ մենք ինքներս մեզ զարմացնենք` իրար հասկանալով ու ՀԱՇՏՎԵԼՈՎ միմյանց հետ:
Որ այս չարաբաստիկ թագավարակը բերի անհավանական իմունիտետ մեր ժողովրդին ու վերջապես ձևավորի ազգային մտածողություն:
Որ չանենք ի ցույց դնելու, այլ ավելի որակով կյանք ունենալու համար...
և,որ բոլոր ապագա 16 տարեկաններին` իրենց ծնողները պատմեն,թե ինչ դժվար, բայց և Սիրով լի տարի էր այդ 2020-ը:
ՀԳ. ու վատ չէր լինի իհարկե` որևէ սահման բաց մնար))),որ սպիտակ, ախտահանած ձիով ասպետս վերջապես հասներ տուն) »:
Դիտեք նաև՝