▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախենում եմ, որ Արցախն ընկնի ռուսների փայաբաժին, ինչպես եղավ աբխազների ու օսեթների հետ

Աբխազների համաձայնությունը Ռուսաստանի հետ, վերջնական ռակիրովկա է դնում Վրաստանի փոխարեն Ռուսաստանի իշխանությունն իր սահմաններից ներսում, տալով շատ ավելի ֆինանսական առավելություններ ու շատ ավելի ազգային ինքնակառավարաման դրվակներ, քան թե երբևէ Վրաստանը կբարեհաճեր բաշխել աբխազներին…

Փաստորեն, Ռուսաստանն իր հարստությամբ, հաջողեց, վրացիներին կողք մղել ու փոխարենն ինքն իրեն դնել Աբխազիայի ժողովրդին տեր տիրական լինելու, ռազմական, էկոնոմիկ ապահովություն ստանձնելու գործում…կարծում եմ, այս ռակիրովկայի արդյունքում, աբխազները ֆինանսապես շահեցին, ու թերեվս, եթե մի հարյուր տարի կարողանան զորացնել սեփական ոտքերը, ապագայում կկարողանան դուրս մղել նաեվ ռուսներին…ով՞ գիտե, թե ինչի՞ են ունակ աբխազները…Ու համեմատելով այս համաձայնությունը Աբխազների հետ, չեմ զարմանա, որ Արցախն անկախ պահելով Հայաստանից, փաստորեն, իմ կարծիքով, ռուսները նույնանման ախորժակ ունեն Արցախի տարածքում, որի դեմ, ոչ Հայաստանն է կարող պայքարել, ոչ էլ արցախցիները, ոչ իրենց էկոնոմյայով, ոչ բնակչությամբ ու ոչ էլ ռազմական կարողությամբ…պետք է իրատես լինենք, թե ինչը՞ ինչի՜ է տանելու…ու ուր՞ է գնում Ռուսաստանն իր այս քաղաքականությամբ…

Ու զարմանալին նա է, որ ոչ Արեվմուտքը, ոչ էլ Վրաստանը կարողացան, ավելի շատ գումարով աբխազներին «գնել»…վերջապես, փոքրիկ ազգերը, միշտ էլ շուկայական, քաղաքական, էկոնոմիկ, առեվտրի առարկաներ են, ու բարձր վճարողները կարողանում են զայն գնել…Արեվմուտքը ՇԱՏ ԲԱՐՁՐ ԳԻՆ ՎՃԱՐԵՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ…սակայն աբխազների ու օսեթների համար, չցանկացան, չկարողացան, չհամարձակվեցին վճարել…ու ինքս չեմ կարծում, որ Արցախի համար, Արեվմուտքը գին վճարի….սա իմ կարծիքն է…

Վախենում եմ, որ Արցախն ընկնի ռուսների փայաբաժին, ինչպես աբխազներն ու օսեթները…Աֆղանստանում, արեվմուտքը որքան էլ որ «վճարեց» մարդկային զոհերով ու ֆինանսներով, աֆգաններն իրենց ոտքերի վրա կանգնած կռվում են…ու նրանք կռվել են եվ արեվմուտքի, եվ էլ արեվելքի հետ, նախ, իրենցից լիքը դրամ կորզելով, ու հետո էլ, իրենց դեմ ռազմականով կռվելով…ԱՖՂԱՆՆԵՐՆ  ԻՍԿԱԿԱՆ ԱՆԿԱԽ, ՇՈՒՍՏՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆ:

Անժելա Բարսեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին