▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախից, բռնությունից, հալածանքից փախել եմ, չեմ գալու, քանի դեռ այս վիճակն է

 

Մի  քանի օրից կսկսվի «Սասնա ծռեր» խմբի, հայրենասեր որդիների դատավարությունը, որին ես կհետևեմ հեռվից: Հենց առաջին օրից լինելով «Հիմնադիր խորհրդարանի» համակիր, այդ օրերին էլ եղել եմ «Սասնա ծռեր» խմբի մեջ, պարզապես վերջին պահին նրանց հետ ներս մտնել չկարողացա: Հետագայում, հասկանալով որ դատապարտվելու եմ տղաների հետ, փախա Հայաստանից:

 

Հայաստանից հեռացա, որովհետև հուլիսի 20-ին բերման էի ենթարկվել Ոստիկանության կենտրոնականի բաժին: Ճնշումներին դիմանալով, հրաժարվեցի որևէ ցուցմունք տալուց: Հետագա օրերին բերման էին ենթարկում իմ հարազատներին, նրանց ճնշելու միջոցով փորձում էին ինձնցի ցուցմունքներ կորզել:

 

Մի քանի անգամ իմ տանը խուզարկություն է իրականացվել: Ստացվում էր, որ գործողությանը անմիջականորեն չմասնացկեցի, բայց գործողույթան օրերին թիրախավորվել էին ինձ և իմ ընտանիքին: Միակ լուծումը, որն ինձ համար այդ պահին անընդունելի էր, հեռանալ Հայաստանից:

 

Ծեծին, ճնշումներին, խուզարկություններին չդիմանալով միանգամից հեռացա Հայաստանից:

 

Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին հետևում եմ այստեղից: Ապրիլին տեղի ունեցած ընտրություններից հետո պետք է վերադառնայի, հույս ունենալով որ կլինի այլ իշխանություն: Բայց այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, ինձ ստիպեց այլևս չգալ Հայաստան:

 

Իշխանությունը վերարտադրվեց, և հիմա ամբողջ ուժով լծվել է իմ գաղափարակից ընկերներին դատելու գործին:

 

Քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին հանրապետական զանգվածն է, քանի դեռ երկրում տիրում է տոտալ բռնատիրական ռեժիմ և անձի պաշտանմունք, այլևս երբեք չեմ վերադառնալու Հայաստան:

 

Հայաստան վերադառնալով, ինձ միանգամից կձերբակալեն և կտանեն մեկուսարան: Այդ ամենից խուսափելու համար, ստիպված եմ ևս մի քանի տարի գտնվել փախուստի մեջ: Ստիպված եմ հեռու գտնվել ընտանիքիցս, հանուն գոնե նրանց անվտանգության:

 

Աշոտ Երանոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին