▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղվանից սկսած մեր երկիր կրկին կներթափանցեն տաք օդային զանգվածներ. Գագիկ Սուրենյան

 

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչպես և կանխատեսվել էր, երեկ երեկոյան ժամերից և անցած գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված Տավուշի նախալեռնային գոտում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Շիրակում և Գեղարքունիքում տեղացել է ձյուն, իսկ մյուս շրջաններում տեղումները հիմնականում եղել են անձրևի տեսքով, օդի ջերմաստիճանը ամենուրեք նվազել է 8-10 աստիճանով:
Այսօր և ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 11-ին կեսօրից հետո հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 13-14-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցող տաք ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում ժամանակ առ ժամանակ բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ:
Վաղվանից սկսած մեր երկիր հարավից կրկին կներթափանցեն տաք օդային զանգվածներ, ինչի արդյունքում ապրիլի 11-12-ին բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, Երևանում արդեն ապրիլի 12-ին սպասվում է մինչև +20….+22 աստիճան տաքություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին