Հայաստանում հիմնադրված VBET ընկերությունը նշում է Ֆրանսիայում իր գործունեության առաջին տարին՝ հայտարարելով Ligue 1-ի պատմական ակումբներից մեկի՝ Մոնակո ֆուտբոլային ակումբի հետ գործընկերության մասին:

VBET ընկերությունը, հավատարիմ մնալով «կենտրոնը երկրպագուն է» գաղափարախոսությանը, ակումբի երկրպագուներին կներկայանա մի շարք նորարարական և ինքնատիպ առաջարկներով` ինչպես Հայաստանում և Ֆրանսիայում, այնպես էլ` ամբողջ աշխարհում։
Համագործակցությունը հնարավորություն է հայաստանյան ընկերությանը ներկայանալու միջազգային տարբեր հարթակներում։
VBET ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանն ասել է.
«VBET-ի պատմության մեջ AS Monaco-ի հետ կնքված այս երկարաժամկետ համագործակցությունը հպարտանալու մեծ առիթ է: Շարժվենք միասին դեպի հաղթանակ»։
Օլեգ Պետրովը Մոնակո ֆուտբոլային ակումբի փոխնախագահ-գործադիր տնօրենն ավելացրել է.
«AS Monaco-ն և VBET-ը կապված են ֆուտբոլի հանդեպ կրքի, դեպի նորարարություն ձգտման և շատ մրցակցային շրջանակներում` որպես առաջնորդ հաստատելու ցանկությամբ: Մենք ուրախ ենք այս համագործակցությունը սկսել, և ես ողջունում եմ VBET-ի մուտքը Մոնակո ընտանիք»։


