▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա կանգնած առյուծին իբրև Կիլիկիայի առյուծ ներկայացնելը ցնդաբանություն է

 

Մխիթարյան միաբանության անդամ,  Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա կանգնած առյուծին, որը համացանցային օգտատերից մեկի կողմից ներկայացվել է որպես հայոց վերջին թագավության՝ Կիլիկիայի առյուծ: Հարություն Պզտիկյանը գրել է հետևյալը.

«Ոմն Կարլէն Միասարեան իր դիմատետրի էջին վրայ զետեղեր է այս «չնաշխարհիկ» վարկածը վերեւի վերնագրով և «3Միլիոն» 
թերթի էջին մէջ լուսանկարներով տպուեր է և 11000 հազար
ընթերցողներ Lite տուեր են:

Ի ՍԷՐ ԱՍՏՈՒԾՈՅ ՆՄԱՆ ՑՆԴԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ ԳՐԵԼԷ ԱՌԱՋ ՍՏՈՒԳԵՑԷՔ ԹԷ ԻՆՉ ԿԸ ԳՐԷՔ: ամօթ է վրանիս կը խնդան - Այդ թեւաւոր առիւծը ուրիշ բան չէ եթէ ոչ Ս,Մարկոս Աւետարանիչին խորհրդանիշն է և քանի Ս,Մարկոս վենետիկի պաշտպան սուրբն է հոն զետեղուած է Կիլիկիոյ թագաւորոիթենէն դարեր առաջ: Մեր հասարակութիւնն ալ հօփ կ, ըսէ կը ցատկէ «ՀԱՅԿԱԿԱՆ է ,ՊԱՏՈՒԱԿԱՆ Է» Կոյս անտառներու մէջ ՞ կ՛ապրինք:
չարժեր աւելի մոլորեցնել փոխանակ զարգացնելու մեր ազգի զաւակները»:

Կարդացեք նաև՝ Վարդապետ, զգույշ եղիր...Հարություն Պզտիկյանն՝Ազնավուրի խորհրդի, Հայաստանի խնդիրների և այլնի մասին

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին