▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերահաշվարկի արդյունքում «Այո»-ն ավելացավ 6-ով, «Ոչ»-երի թիվը նվազեց 18-ով

2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` դեկտեմբեր 10-ին, իրականացված ընդհանուր առմամբ 12 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 6-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 18-ով, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է  46-ով:

Հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 11-ը` մինչև ժամը 14.00-ն:

ԿԸՀ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին