ԱԺ-ն հաստատեց ՀՀ 2012թ.-ի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունը` 66 կողմ, 36 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցույթամբ:
Քվեարկությունից հետո Վերահսկիչ պալատը սկսեց 2012թ. իր տարեկան հաշվետվությունը: Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ նախորդ տարի թիրախային են մնացել այն ոլորտները, որոնք երկու տարի անընդմեջ բարձրաձայնել են:
Առաջինը վերաբերում է քաղաքաշինության ոլորտին, որտեղ խախտումները ընդհանրական են՝ չկատարված աշխատանքերի դիմաց վճարումներ, անորակ, չսահմանված նորմերով աշխատանքներ:
«Երեք-չորս անգամ ավելի թանկ են իրականացվում շինարարարակ աշխատանքները»,-ասաց Իշխան Զաքարյանը:
Վերահսկիչ պալատի նախագահն անդրադառնալով էկոնոմիկայի ոլորտին` ասաց.
«Տարբեր մարդիկ գալիս են վարկեր վերցնում, օրինակ ձկնաբուծական կազմակերպություն բացելու համար, բայց մենք գնում, պարզում ենք, որ ոչ ձնկաբուծական տնտեսություն կա, ոչ աշխատողներ կան: Արդյունքում մեկն իրա համար տուն էր գրել և վերջ»:
Ինչ վերաբերում է Երևանին, ապա Իշխան Զաքարյանի հավաստմամբ եթե նախկինում բացարձակապես անիրատեսական են եղել վաճառված հողերի արժեքները, ապա նախորդ տարի որևէ դեպք չեն արձանագրել՝ կադաստրային արժեքից ցածր գնով վաճառքներ իրականացնելու առումով. «Սակայն դա դեռ չի նշանակում, որ կադաստրային արժեքը դա շուկայական արժեք է»: