▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերանայեք արգելքը, քանի որ անիմաստ է երկքաղաքացիություն ունեցող տղամարդուն Հայաստանում պահելը

Նանա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանության անդամներ, հրատապ լուծում է պահանջում երկքաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցների հարցը։ Մարդիկ ռազմական դրության պատճառով չեն կարողանում ազատ ելումուտ անել, քանի որ ռազմական դրության ժամանակ 18-ից 55 տարին չլրացած տղամարդկանց ելքը արգելված է։

Շատ հայրենակիցներ ստիպված և անորոշ նստած են Հայաստանում, մինչ դեռ նրանց օգնությունը շատ ավելի շոշափելի կլինի իրենց՝ հիմնական բնակավայրից, որտեղ աշխատում են և որտեղ նրանց ընտանիքներն են։

Վերանայեք այդ արգելքը, քանի որ այլևս անիմաստ է երկքաղաքացիություն ունեցող տղամարդուն Հայաստանում պահելը»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին