▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերդիի «Ռեքվիեմ»-ը հնչեց Երևանում Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի

Ապրիլի 24-ը Մեծ Եղեռնի  նահատակների հիշատակի օրն է։ Հայոց ցեղասպանությունը մեր պատմության մեծագույն ողբերգությունն է և ցանկացած հայի պարտքն է հարգանքի տուրք մատուցել և օժանդակել Հայկական հարցը հասանելի դարձնելու միջազգային հանրության լայն շրջանակներին:

Ֆասթ Կրեդիտն ու ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյաններըշարունակելով իրենց ազգանպաստ գործունեությունն, այս անգամ աջակցել են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգի կայացմանը:

/filemanager/uploads/reqviem.jpg

Համերգի ընթացքում ելույթ ունեցան համաշխարհային օպերային աստղեր Ռուզան Մանթաշյանը, Օլեսյա Պետրովան, Լիպարիտ Ավետիսյանը, Եվգենի Ստավինսկին, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Երեկոյի ընթացքում հնչեց հանճարեղ կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը:

Ընկերությունը, կարևորելով արվեստի դերը պետության կայունության և ազգային արժեքների ամրապնդման հարցում, կհովանավորի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մայիս-հունիս ամիսների համերգաշրջանի բոլոր համերգները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին