▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերգտնենք մեր ամոթը, մեր խիղճը, եթե մի պահ կորցրել ենք այն. Նիկոլ Փաշինյանը՝ Հրազդանում

 

 

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի է ունեցել Արցախյան հերոսամարտի զոհերին նվիրված հուշահամալիրի բացման արարողությունը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ զոհվածները զոհվել են հանուն կյանքի, ամեն զոհվողի հետ ամեն ապրողի պատասխանատվությունն ավելի է մեծանում, ծանրանում, ուժեղանում:

«Ինչի՞ համար ենք մենք կանգնեցնում այսպիսի բարձր հուշարձաններ, արդյոք զոհվածների համա՞ր, ես կարծում եմ` ոչ, կարծում եմ` հուշարձանները կանգնեցնում ենք մեզ համար, որ ամեն օր զգանք այն պատասխանատվությունը, որ մեր ուսերին ընկել է ամեն զոհվողի հետ, որ ամեն անգամ բարձր և բոլոր կողմերից երևացող հուշարձանների մտով անցնելիս և դրան նայելիս վերգտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերգտնենք մեր խիղճը, եթե մի պահ կորցրել ենք այն , վերգտնենք արդարությունը, եթե հանկարծ պարզվի` անարադարություն ենք գործել, գիտակցենք մեր սխալը, եթե պարզվի՝ սխալ ենք գործել, հայցենք ներողություն, եթե որևէ հայրենակցի, մարդու նկատամամբ անարդար ենք վարվել, ուժեղանանք, եթե որևէ տեղ թուլություն ենք ցուցաբերել, հպարատանանք, եթե որևէ տեղ նսեմացել ենք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եվ ի վերջո ժպտանք, որվհետև այս մարդիկ չեն զոհվել դժբախտություն բերելու համար, զոհվել են երջանկություն բերելու համար: Այսօր ՀՀ-ում մեր ուսերին ենք վերցրել պատասխանատվությունը, այն կիսատը, որ կիսատ մնաց ամեն զոհվածի կյանքը ընդհատվելու հետ»,-ասաց վարչապետը:

Միջոցառմանը ներկա են նաեւ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Արկադի տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), հոգեւորականներ, մշակույթի եւ քաղաքական գործիչներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին